Պատմական հնավայրերի հետքերով

Այսօր մենք հաճախել ենք Էրեբունի պատմահնագիտական թանգարանը, ներս մտնելուց մեզ դիմավորեց ուրարտական քաղաքի և պալատների կառուցվածքը։

Այնտեղ կան տանգարժեք թագավորական իրեր, ծեսական իրեր (գործիքներ), զարդեր , սեպագրեր և էրեբունի քաղաքից այլ մնացած ցուցանմուշներ։

Այնտեղ պահպանված է Արգիշտի թագավորի սեպագիրը և այլ սեպագրերը։

Էրեբունու թանգարանից մենք բարձրացանք վերև որտեղ գտնվում էր Էրեբունի քաղաքից պահպանված ամրոցը, որը կառուցվել էր Արգիշտի թագավորի կողմից։

Նաև մենք հաճախել ենք Կարմիր բլուր, այնտեղ մեզ շրջայց կատարեցին և պատմեցին իր մասին փաստեր։Կարմիր բլուրը ,ուրարտական հնավայր է, բլուր Երևանի հարավային եզրամասում, Հրազդան գետի ձախ ափին, ուր եղել է Ուրարաուի Թեյշեբաինի քաղաքը մ.թ.ա. VII դարում:

Անվանումն ստացել է քաղաքի կործանման ժամանակ առաջացած հրդեհի հետևանքով պատերի այրված աղյուսից գոյացած և միջնաբերդը ծածկած հողի հաստ շերտի պատճառով։

Հիմա Կարմիր բլուրը փորցում են վերանորոգել այդ դարի կառուցման տարբերակով, օգտագործելով խոտ, կավ, քար և այլ նյութեր որ պատրաստել ամուր բլոկեր։

Leave a comment